Վիգեն Սարգսյանը Մինսկին հիշեցրել է ՀԱՊԿ պարտավորությունների մասին - Mediamax.am

23790 դիտում

Վիգեն Սարգսյանը Մինսկին հիշեցրել է ՀԱՊԿ պարտավորությունների մասին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ասել է, որ ՀԱՊԿ շրջանակում դաշնակից երկրները փոխադարձ պարտավորություններ ունեն, ինչի դրսեւորումը «կառույցի անդամ երկրներից մեկի համար սպառնալիքի դեպքում կառույցի բոլոր անդամների համար սպառնալիքի» սկզբունքի ամրագրումն է։

Այս մասին Վիգեն Սարգսյանը նշել է Մինսկում՝ Բելառուսի պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովի հետ հանդիպմանը:

 

Վիգեն Սարգսյանը, որպես ՀԱՊԿ շրջանակում արդյունավետ փոխգործակցության վառ վկայություն, գոհունակությամբ նշել է կառույցի ձեւաչափով Հայաստանում կայացած վերջին զորավարժությունները, որոնց ակտիվ մասնակցություն են ունեցել նաեւ Բելառուսի զինված ուժերը։

 

Նախարարը համոզմունք է հայտնել, որ պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական հարաբերությունները մեծ ներուժ ունեն։

 

Անդրեյ Ռավկովն էլ համոզմունք է հայտնել, որ Վիգեն Սարգսյանի այցը Բելառուս խթան կհանդիսանա երկկողմ կապերի զարգացման գործում։

 

Ըստ Անդրեյ Ռավկովի՝ հայ-բելառուսական հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության, հարգանքի եւ ժողովուրդների միջեւ անխախտ բարեկամության վրա, իսկ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում կայացման փուլից անցում է կատարում երկարաժամկետ ու փոխշահավետ համագործակցության փուլ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին