Զինվորների ապահովագրության հիմնադրամը հաստատել է 2018թ. բյուջեն - Mediamax.am

16700 դիտում

Զինվորների ապահովագրության հիմնադրամը հաստատել է 2018թ. բյուջեն


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: 2017թ.-ի հունվարի 1-ից առ այսօր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կատարել է ավելի քան 360 միլիոն դրամի հատուցում:

Հիմնադրամը հատուցումներ է տրամադրել 27 զոհված զինծառայողների ընտանիքների եւ մարտական գործողությունների ընթացքում վիրավորված 6 զինծառայողների:

 

Դեկտեմբերի 13-ին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է 2018 թվականի բյուջեն, որով նախատեսվում է ապահովել շուրջ 5.3 միլիարդ դրամի մուտք պարտադիր վճարներից, եւս 81 միլիոն դրամ՝ կամավոր նվիրաբերություններից, եւ շուրջ 500 միլիոն դրամ եկամուտ էլ ստանալ հիմնադրամի ակտիվների կառավարումից։

 

Դեկտեմբերի 13-ի դրությամբ հավաքագրված գումարները կազմել են  5.27 միլիարդ դրամ՝ որպես պարտադիր վճարներ, 77 միլիոն դրամ կազմել են նվիրաբերությունները։

 

Հիմնադրամն աշխատում է բացարձակ թափանցիկության սկզբունքով: Հիմնադրամի www.1000plus.am կայքի միջոցով կարելի է տեսնել կատարված պարտադիր վճարումները եւ նվիրաբերությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին