15144 դիտում

«Այս տեմպը պահելու դեպքում բանակում խնդիր չենք ունենալու»


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ 2017 թվականին Զինված ուժերում մեկնարկել են բազմաթիվ բարեփոխումներ:

Նախագահն այդ մասին ասել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստին:

«Ամենահիմնականը ես համարում եմ ընտրություններից հետո մեր երկրում կատարված աշխատանքը անվտանգության, պաշտպանության ոլորտներում:

Մեր զինված ուժերն այս տարվա ընթացքում համալրվեցին ինչպես սպառազինությամբ, այնպես էլ բազմաթիվ բարեփոխումներ իրականացվեցին և իրականացվում են: Համոզված եմ՝ այս տեմպը շարունակելու դեպքում մենք անվտանգության ոլորտում, ավելի հստակ՝ զինված ուժերում, որևէ խնդիր չենք ունենալու», - ասել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am