Փետրվարի 8-ից շարժական արագաչափ կգործարկվի - Mediamax.am

9316 դիտում

Փետրվարի 8-ից շարժական արագաչափ կգործարկվի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ից կկիրառվի շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք:

ՃՈ հաղորդագրության համաձայն՝ շարժական արագաչափերը կիրառվում են պատահարների նախականխման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում, քանի որ 2018թ. Հայաստանում տեղի ունեցած ծանր հետեւանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից մեկը արագության ռեժիմի խախտումներն են:

 

«Խնդրում ենք բոլոր վարորդներին` պահպանել երթեւեկության կանոնները ճանապարհների բոլոր հատվածներում՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ հատվածները հատուկ տեխնիկական միջոցներով կամ ճանապարհապարեկային ծառայության ուժերով եւ միջոցներով վերահսկվում են, թե՝ ոչ»,- նշել են ՃՈ-ում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին