Բանակում ավելի շատ կոռուպցիոն դեպքեր են բացահայտվել - Mediamax.am

6054 դիտում

Բանակում ավելի շատ կոռուպցիոն դեպքեր են բացահայտվել


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: 2017 թվականի ընթացքում ՀՀ Զինված ուժերի եւ այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 1 207 հանցագործության դեպք, որը փաստացի 11.1% տոկոսով քիչ է 2016թ. դեպքերից:

Այս տվյալները ներկայացվել են փետրվարի 6-ին ՀՀ զինվորական դատախազությունում կայացած խորհրդակցության ժամանակ:

 

Դրանցից 768-ը կամ 63,6%-ը եղել են զինվորական ծառայության դեմ ուղղված, 439-ը կամ 36,4%-ը` այլ բնույթի հանցագործություններ:

 

Արձանագրված 1 207 հանցագործության դեպքերից ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունները եղել են 191-ը կամ 15.8%-ը, որոնցից 111-ը` ծանր,

80-ը` առանձնապես ծանր:

 

Նախորդ տարվա համեմատ ծանր հանցագործությունները նվազել են 6 դեպքով կամ 5.1%-ով, առանձնապես ծանր հանցագործությունները՝ 286-ով կամ 78.1%-ով:

 

«Այս տվյալները, սակայն, համադրելի չեն 2016թ. հետ, քանի որ նախորդ տարվա նմանատիպ դեպքերը մեծամասամբ պայմանավորված են եղել ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին եւ դրան հաջորդող ժամանակահատվածում հակառակորդի կողմից կատարված հանցագործություններով», - ասված է հաղորդագրության մեջ:

 

2017թ. արձանագրված 80 առանձնապես ծանր հանցագործության դեպքերից 21-ը եղել է հակառակորդի կողմից կատարված սպանություն, 3-ը` զինծառայողների կողմից կատարված սպանություն, 53-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության փորձ, 1-ը` համածառայակցի կողմից կատարված սպանության փորձ, 1-ը՝ զենք-զինամթերքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն:

 

Զինված ուժերում հանցագործությունների բացահայտման ցուցանիշը  97.8 % է՝ 2016թ.-ի 98.2%-ի դիմաց:

 

Զգալիորեն ավելացել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման դեպքերը: 2017թ. արձանագրվել է նմանատիպ 116 դեպք, 59-ով կամ գրեթե 100%-ով ավելի 2016թ. արդյունքներից: 36 քրեական գործ 72 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին