ՀՀ-ն «մեծ պատասխանատվությամբ» է վերաբերվում ՅՈՒՆԻՖԻԼ-ին - Mediamax.am

8405 դիտում

ՀՀ-ն «մեծ պատասխանատվությամբ» է վերաբերվում ՅՈՒՆԻՖԻԼ-ին


Լուսանկարը` UNIFIL


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Հայաստանը պատասխանատվության բարձր զգացումով է ներգրավվել Լիբանանում ՄԱԿ ժամանակավոր ուժերի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությանը:

Լիբանանի անվտանգության ուժերին աջակցության վերաբերյալ նախարարական համաժողովում Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ 32 խաղաղապահներից բաղկացած հայկական դասակը՝ իտալական հրամանատարության ներքո, ծառայություն է իրականացնում ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում 2014թ. նոյեմբերից:

 

«Հայաստանը պատասխանատվության բարձր զգացումով է ներգրավվել այս առաքելությանը՝ ձգտելով իր նպաստը բերել ՅՈՒՆԻՖԻԼ-ի արդյունավետ գործունեությանը` ուղղված բարեկամ Լիբանանում խաղաղության ապահովմանը»,- ասել է նախարարը:

 

Նա ընդգծել է, որ ՅՈւՆԻՖԻԼ-ը միակ խաղաղապահ գործողությունը չէ, որին միացել է Հայաստանը:

 

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղապահ գործողությունների հարցերով օգնականն այս առումով նշել է, որ «Հայաստանի աջակցությունը կարեւոր է ոչ միայն իր ներդրման, այլեւ հայոց պատմության եւ դրա ընթացքում հաղթահարված մարտահրավերների առումով»։ Իրապես, պատմությունը մեզ սովորեցնում է, որ անվտանգությունը համատեղ ջանքեր է պահանջում»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին