Զինծառայողներին կառաջարկվեն հիփոթեքի աննախադեպ պայմաններ - Mediamax.am

9799 դիտում

Զինծառայողներին կառաջարկվեն հիփոթեքի աննախադեպ պայմաններ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Կյանքի կկոչվի զինծառայողներին հիփոթեքային վարկավորման աննախադեպ պայմաններ առաջարկող ծրագիր:

Այդ մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ 2-րդ բանակային զորամիավորման զորամասեր կատարած այցի ընթացքում:

 

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ

Վիգեն Սարգսյանը հանդիպել է զորամասերի սպայակազմի հետ, խոսել է զինված ուժերում սկիզբ առած կառուցվածքային լուրջ բարեփոխումների մասին:

 

Նա, մասնավորապես, անդրադարձել բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի հիմնական ուղղություններին, «Ես եմ», «Պատիվ ունեմ», «Դիտակետ» ծրագրերին եւ դրանց ակնկալվող արդյունքներին:

 

Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ հետեւողական քայլեր են ձեռնարկվում ռազմակրթական ոլորտում սպայական մասնագիտության նկատմամբ գրավչության աճն ապահովելու եւ զինված ուժերն առավել բանիմաց ու հմուտ սպաներով համալրելու ուղղությամբ:

 

Նախարարը շեշտել է, որ զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման եւ նրանց սոցիալական պաշտպանության հարցերը գտնվում են երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին