Խաղաղապահ բրիգադի 20 հրահանգիչներ միջազգային որակաորում են ստացել - Mediamax.am

8817 դիտում

Խաղաղապահ բրիգադի 20 հրահանգիչներ միջազգային որակաորում են ստացել


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Մեծ Բրիտանիայի զինված ուժերի ռազմական ուսումնախորհրդատվական խմբի հրահանգիչների կողմից ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրահանգչական կազմի համար անցկացվել է դասընթաց:

20 հրահանգիչներ պատրաստվել են միջազգային չափորոշիչներին համապատասխան մեթոդաբանության խաղաղապահ դասընթացներ անցկացնելու համար:

 

Մարտի 16-ին, դասընթացի ավարտական արարողության ժամանակ, շրջանավարտներին ավարտական հավաստագրերն է հանձնել Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

 

Պարապմունքի ընթացքում առավել ակտիվություն եւ գիտելիքների բարձր մակարդակ ցուցաբերած զինծառայողները պարգեւատրվել են խորհրդանշական նվերներով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին