Միջգերատեսչական հանձնաժողովը նախանշել է առաջիկա անելիքները - Mediamax.am

4115 դիտում

Միջգերատեսչական հանձնաժողովը նախանշել է առաջիկա անելիքները


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Տավուշի մարզի Այգեպար համայնքի բնակիչների հետ:

Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ սահմանամերձ համայնքները չափազանց կարեւոր նշանակություն ունեն պետության եւ զինված ուժերի համար, ուստի համայնքների բնակիչներին հուզող խնդիրները երկրի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են եւ դրա վկայություններից մեկը սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքն է:

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Բերդ քաղաքի համայնքապետարանում կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները եւ առաջիկա անելիքները:

 

Անդրադարձ է կատարվել հատկապես սահմանամերձ համայնքներում ներդրումային նոր ծրագրերի իրականացման, գործարար միջավայրի առավել ակտիվացման, նոր աշխատատեղերի ստեղծման, ճանապարհների բարեկարգման եւ լուսավորման, ինչպես նաեւ ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման հետ կապված հարցերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին