Վ.Սարգսյան. Հայկական բանակը հարկ եղած դեպքում արժանի հակահարված կտա - Mediamax.am

5992 դիտում

Վ.Սարգսյան. Հայկական բանակը հարկ եղած դեպքում արժանի հակահարված կտա


Լուսանկարը`


Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը վստահեցրել է, որ հայկական բանակն ունակ է դիմագրավելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն եւ հարկ եղած դեպքում արժանի հակահարված տալու:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ  բանակը եղել ու շարունակում է մնալ  պետության մշտական հոգածության ներքո եւ գտնվելու է անձամբ իր ուշադրության կենտրոնում:  Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն,  եւ ամեն ինչ  պետք է արվի հայկական զինված ուժերի   շարունակական արդիականացման եւ բանակի էլ ավելի հզորացման համար:   

 

Վիգեն Սարգսյանը զեկուցել է, որ զինված ուժերը շարունակում են մեծ պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով երկրի պաշտպանունակությունն ու անառիկ պահելով սահմանները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին