ՊՆ. Պետք է ապահովել զինվորական շարասյունների անխափան տեղաշարժը - Mediamax.am

7884 դիտում

ՊՆ. Պետք է ապահովել զինվորական շարասյունների անխափան տեղաշարժը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, որ անհրաժեշտ է ապահովել զինվորական շարասյունների անխափան տեղաշարժերը հանրապետության ողջ տարածքում:

«Ելնելով երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ՀՀ ՊՆ-ը եւ ԶՈւ-երը շարունակում են 24 ժամյա ռեժիմում լիարժեք իրականացնել իրենց առջեւ դրված խնդիրները եւ ապահովել մեր հայրենիքի պաշտպանությունը:

 

Անհրաժեշտ է ապահովել զինվորական պետհամարանիշներով մեքենաների եւ զինվորական շարասյունների անխափան տեղաշարժերը հանրապետության ողջ տարածքում: Այդ տեղաշարժերը պետք է լինեն առանց որեւէ խոչընդոտի, անարգել եւ ճիշտ ժամանակին», - ասված է հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին