Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել է, որ Ոստիկանության պետի պաշտոնը կզբաղեցնի Վալերի Օսիպյանը, որը վերջին տարիներին Երեւանի փոխոստիկանապետն էր։
Ուղիղ տեսաուղերձում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Վալերի Օսիպյանը նշանակումը խորհրդանշական է այն իմաստով, որ «փշալարերի տարբեր կողմերում գտնվելու մշակույթից մենք պետք է փորձենք ազատվել»։
Վարչապետը տեղեկացրել է, որ Ազգային անվտանգության ծառայոթյան նոր տնօրենը Արթուր Վանեցյանն է, ով ԱԱԾ Երեւանի քաղաքային վարչության պետի տեղակալն էր։
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ուժային կառույցների ղեկավարներից ակնկալելու է «տեսանելի արդյունքներ» եւ հենց դրանցով է գնահատելու նրանց աշխատանքի արդյունավետությունը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: