Մովսես Հակոբյանն ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից - Mediamax.am

6649 դիտում

Մովսես Հակոբյանն ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը կազատվի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

«Որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնության մթնոլորտում։ Վաղը գլխավոր շտաբի նոր պետը կներկայացվի Զինված ուժերին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

 

Մովսես Հակոբյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2016թ. հոկտեմբերի 3-ից: Մինչ այդ՝ 2016թ. մայիսի 20-ից զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ – ՆՏԱ դեպարտամենտի պետի պաշտոնը: 

 

2015թ. հունիսից մինչեւ 2016թ. մայիս եղել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը: 

 

2007-2015 թթ. զբաղեցրել է ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին