Քննարկվել են «Մատչելի բնակարան զինծառայողին» ծրագրի մանրամասները - Mediamax.am

3102 դիտում

Քննարկվել են «Մատչելի բնակարան զինծառայողին» ծրագրի մանրամասները


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր կայացել է խորհրդակցություն՝ նվիրված զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրի ընթացքին:

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանը ներկայացրել է «Մատչելի բնակարան զինծառայողին» ծրագրի մանրամասները, հիփոթեքային վարկավորման կարգն ու պայմանները: 

 

Ծրագրի շահառուները հնարավորություն են ունենալու երկարաժամկետ եւ գործող նվազագույն տոկոսադրույքով արտոնյալ հիփոթեքային վարկ ստանալ եւ գնել կամ կառուցել բնակարան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին