Ստուգվում է Հովհաննես Հովսեփյանի թիկնազորի զենքի օրինականությունը - Mediamax.am

3650 դիտում

Ստուգվում է Հովհաննես Հովսեփյանի թիկնազորի զենքի օրինականությունը


Հովհաննես Հովսեփյանը
Հովհաննես Հովսեփյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ոստիկանությունը գործողություններ է իրականացրել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին պետ Հովհաննես Հովսեփյանի թիկնազորի նկատմամբ:

Ներկայացնում ենք ոստիկանության հաղորդագրությունը.

 

«ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հովհաննես Հովսեփյանը երթեւեկում է թիկնազորով եւ մեքենաներում զենք-զինամթերք կա։

 

Հունիսի 18-ի գիշերը՝ ժամը 23-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանները Կիեւյան եւ Օրբելի փողոցների խաչմերուկում հատուկ գործողություն են իրականացրել։

 

 

Մեքենաներում հայտնաբերվել են ինքնաձիգ եւ ատրճանակ, որոնց օրինականությունը ստուգվում է։ Մեքենաները տեղափոխել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

 

Դրանցից երկուսը եղել են փոխարինված համարանիշերով, ինչպես եւ մեքենաներում տեղադրված են եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ, առկայծող փարոսիկներ, նաեւ ռադիոկապի միջոցներ։ Իրավախախտումների փաստերով կազմվել են արձանագրություններ։ Հանգամանքները պարզվում են»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին