ԶՈՒ-ն «անհաշտ պայքար կմղի իրավախախտումների դեմ» - Mediamax.am

6784 դիտում

ԶՈՒ-ն «անհաշտ պայքար կմղի իրավախախտումների դեմ»


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն այսօր հայտարարել է, որ «անպատժելիությունն այլեւս պատմություն է»:

«Մեր երկրում ձեւավորված նոր պատմական իրավիճակում ռազմաքաղաքական ղեկավարության արմատական դիրքորոշումն է արդարության եւ օրինականության գերակայության ապահովումը, կոռուպցիայի, ամենաթողության ու անպատժելիության դեմ անզիջում պայքարը:

 

Վերջին օրերի աղմկահարույց իրադարձություններն անմասն չթողեցին նաեւ զինված ուժերը: Նմանօրինակ բացահայտումները ոչ միայն հասարակության շրջանում վստահության բարձրացման նախադրյալ հանդիսացան, այլեւ ազդակ՝ դրանց բացառման նպատակով սկզբունքային եւ հետեւողական աշխատանքներ տանելու համար:

 

Վստահեցնում եմ, որ զինված ուժերը՝ հավատարիմ մնալով իրենց առաքելությանը, հետայսու եւս անշեղորեն կիրականացնի Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության ապահովման սահմանադրական գործառույթը՝ օպերատիվ արձագանքելով ու անհաշտ պայքար մղելով անգամ աննշան թվացող իրավախախտումների դեմ, որում ակնկալում ենք նաեւ հասարակության գործուն աջակցությունը»,- ասված է Արտակ Դավթյանի հայտարարությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին