Ամփոփվում են «Դիտակետ» ծրագրի արդյունքները - Mediamax.am

2578 դիտում

Ամփոփվում են «Դիտակետ» ծրագրի արդյունքները


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հանդիպել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուների հետ:

ՊՆ հաղորդագրության համաձայն՝ «Դիտակետ» ծրագրի համակարգող Արմեն Խաչիկյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները եւ զորացրված զինծառայողների հետ անցկացվող հարցումների հիմնական շրջանակները՝ սկսած նյութատնտեսական ապահովման խնդիրներից, մինչեւ կրթության ու ժամանցի կազմակերպում եւ սոցիալ-կենցաղային պայմաններ:

 

«Դիտակետ»-ի պատասխանատուներն ընդգծել են, որ հարցումների փուլն ավարտվել է, եւ այս պահին ամփոփվում են սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնք որոշակի վերլուծական պատկեր կտան զինվորական ծառայության նկատմամբ զորացրվածների վերաբերմունքի մասին:

 

Անդրադարձ է կատարվել նաեւ ծրագրային հիմնական պահանջներին, որոնք հնարավորություն են տալիս ապահովել հարցումների շրջանակում արձանագրված տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին