«Իրավապահների ու հանրության հաշտեցման գործընթացը պատմական է» - Mediamax.am

3281 դիտում

«Իրավապահների ու հանրության հաշտեցման գործընթացը պատմական է»

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանում տեղի է ունենում իրավապահ համակարգի եւ հանրության հաշտեցման պատմական գործընթաց:

Այս մասին վարչապետը նշել է ՀՀ ոստիկանության զորքերի կազմավորման 26-րդ տարեդարձին նվիրված արարողությանը:

«Ոստիկանության զորքերը մինչեւ այժմ հիմնականում ընկալվել են քաղաքական գործառույթների համատեքստում, բայց ուզում եմ ընդգծել, որ դրանք ունեն լրջագույն գործառույթ հանցավորության դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության գործում, հասարակական անվտանգության պաշտպանության գործում»,- հայտարարել է կառավարության ղեկավարը:

Նա ընդգծել է, որ «որեւէ մեկի մոտ որեւէ կասկած չպետք է լինի, որ ոստիկանության զորքերն անհրաժեշտության դեպքում կկատարեն իրենց գործառույթները վճռականորեն, լիարժեք եւ անմնացորդ»:

«Հայաստանի ոստիկանության, ոստիկանության զորքերի եւ ժողովրդի նպատակները չեն կարող տարբերվել իրարից, որովհետեւ այդ նպատակները ձեւակերպված են մեր ընտանիքներում, մեր երեխաների աչքերում, մեր ծնողների մտքերում եւ ցանկություններում եւ մեր նպատակներն ու երազանքներն ամփոփված են մեր նահատակների առաքելության բովանդակության մեջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին