Զորակոչի գործընթացը մեկնարկել է խիստ վերահսկողության ներքո - Mediamax.am

3464 դիտում

Զորակոչի գործընթացը մեկնարկել է խիստ վերահսկողության ներքո


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Այսօր մեկնարկել է 2018թ. ամառային զորակոչը, եւ պարտադիր զինվորական ծառայության են մեկնել առաջին նորակոչիկները:

ՀՀ պաշտպանության նախարարությունում նշել են, որ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՊՆ-ի, ԶՈւ ԳՇ ղեկավարության եւ իրավապահ մարմինների կողմից:

 

«Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համակարգված աշխատանքի, օրինական եւ թափանցիկ զորակոչ ապահովելու նպատակով ներդրված զինծառայության վայրի ընտրության վիճակահանության շնորհիվ զորակոչային գործընթացի իրականացումը դրված է բարձր հիմքերի վրա»,- ասված է հաղորդագրությունում:

 

ՊՆ-ն հիշեցրել է, որ նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2017թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար քաղաքացիները կարող են զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին