Տոնոյան. Բանակի խնդիրները ամենօրյա ուշադրության կենտրոնում են - Mediamax.am

3179 դիտում

Տոնոյան. Բանակի խնդիրները ամենօրյա ուշադրության կենտրոնում են


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ սահմանադրական կայունության, խաղաղության պահպանման եւ պետականության ամրապնդման առաջին ու գլխավոր երաշխիքը հայոց բանակն է՝ մարտական պատրաստականության բարձր աստիճան ունեցող սպաներով ու զինվորներով:

Այս մասին նախարարը նշել է հուլիսի 5-ին՝ զինված ուժերի N զորամաս այցի ժամանակ:

 

Դավիթ Տոնոյանը զորամասի անձնակազմին հորդորել է այսուհետ եւս նույն ոգով ու նորարարական գաղափարներով շարունակել ֆիզիկական ու մարտական պատրաստության ամրապնդմանը, տարաբնույթ վարժանքների միջոցով մարտավարամասնագիտական հմտությունների կատարելագործմանը միտված միջոցառումները:

 

Նախարարը զինծառայողներին վստահեցրել է, որ նրանց սոցիալական եւ ծառայողական խնդիրները գտնվում են ինչպես պաշտպանական գերատեսչության, այնպես էլ երկրի ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին