Վարչապետ. Զորակոչի արդարության հարցում գնալու ենք մինչեւ վերջ - Mediamax.am

3288 դիտում

Վարչապետ. Զորակոչի արդարության հարցում գնալու ենք մինչեւ վերջ


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ կառավարությունը «զորակոչի անցկացման հարցում արդարության, օրինականության, կոռուպցիայի բացառման հարցերում վճռական է՝ մինչեւ վերջ գնալու, առանց զիջումների»:

Այս մասին վարչապետն ասել է ՊՆ Հանրապետական կենտրոնական հավաքակայան կատարած այցի ժամանակ:

 

Անդրադառնալով զինծառայողներին անհրաժեշտ պարագաներով ապահովելու մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. 

 

«Զինված ուժերի գլխավոր շտաբն ինձ զեկուցել է, որ մատակարարման առումով խնդիրներ չկան: Iրագործման մեջ է խնդիրը, տարբեր զորամասերում կլինեն կադրային լուծումներ, այն մարդիկ, ովքեր պատշաճ մակարդակով չեն կատարի իրենց աշխատանքը՝ համապատասխան պատասխանատվության կենթարկվեն»:  

 

Հավաքակայանում կառավարության ղեկավարը նաեւ ճաշել է նորակոչիկների, այդ թվում՝ որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ: 

 

Հարցին, թե ինչ մտահոգություններ ունի, որ Աշոտ Փաշինյանը ցանկություն է հայտնել ծառայությունն անցկացնել հենց Արցախում՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. 

 

«Ոչ ավել, ոչ պակաս քան մեր բանակի մյուս զինվորների կապակցությամբ ունեցած մտահոգությունը: Այդ առումով, կարծում եմ՝ ի պաշտոնե իրավունք չունեմ իմ որդու մասին ավել հոգ տանել, քան մյուս զինվորների»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին