Հ1-ն ու ՊՆ-ն «Հատուկ ջոկատ» նոր նախագիծ են սկսում - Mediamax.am

6172 դիտում

Հ1-ն ու ՊՆ-ն «Հատուկ ջոկատ» նոր նախագիծ են սկսում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Առաջին ալիքն այսօր տեղեկացրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կներկայացնի «Հատուկ ջոկատ» ռազմահայրենասիրական նախագիծը:

Նախագծի քասթինգի փուլը հաղթահարած մասնակիցները կկազմեն երկու մրցութային թիմ եւ կմասնակցեն Հայաստանի տարբեր մարզերում գտնվող զորամասերում իրականացվող նկարահանումներին: Մեկ ամիս շարունակ թիմերը կկատարեն հատուկ առաջադրանքներ՝ հաղթահարելով ռազմական հմտություններ պահանջող արգելքներ, զինվորական վարժանքներ:

 

«Հատուկ ջոկատ» նախագծի քասթինգին կարող են մասնակցել 18-45 տարեկան ՀՀ քաղաքացիները:

 

Մասնակցության հայտն անհրաժեշտ է ուղարկել hatukjokat@1tv.am հասցեին՝ հայտում նշելով անձնական ու կոնտակտային տվյալները եւ 2-3 լուսանկար:

 

Մանրամասների համար կարող եք զանգահարել (+374) 91 650061 հեռախոսահամարով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին