Փաշինյանը «սադրանք» է որակել Փանիկի միջադեպը - Mediamax.am

6714 դիտում

Փաշինյանը «սադրանք» է որակել Փանիկի միջադեպը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը «սադրանք է հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների եւ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ»։

«Պետք է հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, եւ մեղավորները պետք է հայտնաբերվեն եւ պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

 

 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ «ոստիկանությունն արդեն իսկ նյութեր է նախապատրաստում, սակայն դեռ պետք է հասկանալ, թե ինչ ընթացակարգերով պետք է տվյալ միջադեպը քննվի՝ արդյունքներ գրանցելու համար»։ 

 

Հուլիսի 17-ին Փանիկ գյուղի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները, առանց նախապես հայտարարելու, զորավարժություններ էին անցկացրել, որոնք խուճապ էին առաջացրել գյուղում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին