Զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կկանոնակարգվի - Mediamax.am

3104 դիտում

Զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կկանոնակարգվի


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու, զորամասերում հասցեատերերին հանձման գործընթացը կանոնակարգելու, ինչպես նաեւ հասարակության շրջանում անհարկի շահարկումները բացառելու նպատակով:

ՊՆ-ից հայտնում են, որ աշխատանքային խումբը կանոնակարգելու է  ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության պետ Ալեքսանդր Ավետիսյանը:

 

Աշխատանքային խմբի առաջարկները համաձայնեցվելու են պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի հետ, որից հետո մշակվելու է համապատասխան կարգ եւ մինչեւ ս.թ. սեպտեմբերի 30-ը ներկայացվելու է ՀՀ պաշտպանության նախարարի հաստատմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին