«Վհուկների որս» չպետք է լինի, ասել է Փաշինյանը - Mediamax.am

7037 դիտում

«Վհուկների որս» չպետք է լինի, ասել է Փաշինյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «Հայաստանում օրինականության հաստատումը կատարյալ առաջնահերթություն է բոլորիս համար եւ Հայաստանում օրինականության հաստատման կարեւորագույն օղակներից մեկը ոստիկանությունն է»:

ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի բացմանը վարչապետը հիշեցրել է՝ ոստիկանության առջեւ դրված հաջորդ խնդիրը կազմակերպված հանցավորության և այս համատեքստում կոռուպցիայի, նման երևույթների ու չարաշահումների դեմ պայքարն է:

«Կրկին ասում եմ, որ խոսքն ամենեւին չի կարող եւ չպետք է լինի այսպես կոչված «վհուկների որսի» մասին, կարծում եմ՝ բոլորս հասկանում ենք, որ խոսքն անգամ չի կարող լինել քաղաքական հետապնդումների, Հայաստանում նոր քաղբանտարկյալներ ունենալու, կասկածելի քրեական գործեր ունենալու, անձնական մոտիվացիաներով մարդկանց հետապնդումների ենթարկելու մասին»,- ասել է կառավարության ղեկավարը:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Վարչապետն անդրադարձել է նաեւ հասարակական կարգի եւ անվտանգության պահպանմանն ու ապահովմանը: 

«Ոստիկանության խնդիրն է նաեւ սիրո եւ համերաշխության մթնոլորտը պահպանելը, բայց դա չի նշանակում, որ ոստիկանությունն որեւէ օրինախախտման նկատմամբ պետք է լինի փափուկ, որովհետեւ որեւէ մեկի արտոնյալության կարգավիճակից է խաթարվում սիրո եւ համերաշխության մթնոլորտը»,- ասել է վարչապետը:

Նա ընդգծել է, որ ահազանգեր է ստանում օրինախախտների նկատմամբ Ճանապարհային ոստիկանության մեղմ վերաբերմունքի հետ կապված, որը քաղաքացիների շրջանում դժգոհություն է առաջացնում:

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

«Ցավոք, Հայաստանում Խորհրդային միության փլուզումից եւ անկախության հաստատումից հետո ժողովրդավարություն եւ ամենաթողություն բառերը շատ դեպքերում հանրային գիտակցության մեջ հավասարվել են իրար: Բայց ես ուզում եմ ասել, որ ամենաուժեղ իրավակարգերը եւ օրենքի նկատմամբ ամենախիստ պահանջները դրվում են ժողովրդավարական հասարակությունների մեջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին