ՊՆ-ում քննարկվել են սիրիահայերին աջակցության եղանակները - Mediamax.am

4943 դիտում

ՊՆ-ում քննարկվել են սիրիահայերին աջակցության եղանակները


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին:

ՊՆ-ում նշել են, որ դեսպանը ներկայացրել է Սիրիայում տիրող ռազմական եւ տնտեսական իրավիճակը: 

 

Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմն իր երախտագիտությունն է հայտնել հայկական կողմին՝ Սիրիայի ժողովրդին ուղարկված հումանիտար օգնության հերթական խմբաքանակի համար:

 

 

Դավիթ Տոնոյանն էլ նշել է, որ Հայաստանը կշարունակի բարեկամ սիրիացի ժողովրդին օգնության փուլային տրամադրման գործընթացը:

 

Քննարկվել են նաեւ Սիրիայում հայ համայնքին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Հայաստանի կողմից համայնքին հնարավոր աջակցության եղանակները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին