Դավիթ Տոնոյանը մեկնել է Մոսկվա - Mediamax.am

8572 դիտում

Դավիթ Տոնոյանը մեկնել է Մոսկվա


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով` աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ՊՆ-ում նշել են, որ Դավիթ Տոնոյանը կմասնակցի օգոստոսի 21-26-ը նախատեսված «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի եւ «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի բացմանը:

 

Այցի շրջանակում Դավիթ Տոնոյանը կունենա մի շարք աշխատանքային հանդիպումներ:

 

Միջոցառման շրջանակում նախատեսված է նաեւ ՀՀ ռազմարդյունաբերության արտադրանքի նմուշների ցուցադրումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին