Հայաստանում Կալաշնիկովի նոր նմուշներ կարտադրվեն - Mediamax.am

10218 դիտում

Հայաստանում Կալաշնիկովի նոր նմուշներ կարտադրվեն


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր հայտնել է, որ Հայաստանում Կալաշնիկովի նոր նմուշներ են արտադրվելու։

 

«Royalsys Engineering ltd ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը եւ «Կալաշնիկով» կոնցեռնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը ստորագրել են պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետությունում Կալաշնիկովի նոր АК-12 եւ АК-15 նմուշների արտադրություն հիմնելու նպատակով»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին