Հայ զինվորականները տեսչություն կիրականացնեն Թուրքիայի տարածքում - Mediamax.am

7377 դիտում

Հայ զինվորականները տեսչություն կիրականացնեն Թուրքիայի տարածքում


Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 17-ից 22-ը Հայաստանի զինված ուժերի տեսչական խումբը Թուրքիայի տարածքում կիրականացնի հայտարարված վայրերի տեսչական ստուգումներ:

ՀՀ ՊՆ-ում նշել են, որ ստուգումները կանցկացվեն Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակում:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ Հայաստանի զինված ուժերի տեսչական խումբը Թուրքիայի տարածքում տեսչություն էր իրականացրել նաեւ 2014, 2013 եւ 2012 թվականներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին