Հակառակորդի կրակոցից Տավուշում զինծառայող է զոհվել - Mediamax.am

5675 դիտում

Հակառակորդի կրակոցից Տավուշում զինծառայող է զոհվել


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Այսօր՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթեւոսյանը:

Զինվորական հոսպիտալ տեղափոխելիս զինծառայողը մահացել է:

 

Հայկազ Մաթեւոսյանը ծնվել էր 1980թ., ծառայում էր 2011-ից Տավուշի ԶԿ-ում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին