Երեւանն ու Բեռլինը գոհ են պաշտպանական գործակցությունից - Mediamax.am

7845 դիտում

Երեւանն ու Բեռլինը գոհ են պաշտպանական գործակցությունից


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Պաշտպանական ոլորտում հայ-գերմանական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է գտնվում:

Այդպիսի գնահատական է տվել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ սեպտեմբերի 19-ին ընդունելով Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերին եւ ռազմական կցորդ Լուց-Միխաել Քրիստոֆ Լորենցենին:

 

Նախարարն ասել է, որ համագործակցությունն իրականացվում է մի քանի ձեւաչափով. փորձի փոխանակում, ռազմական կրթություն, համատեղ մասնակցություն Աֆղանստանում իրականցվող ՆԱՏՕ-ի առաքելությանը:

 

Մաթիաս Քիսլերը եւս բարձր է գնահատել համագործակցության ներկա մակարդակը, նշելով, որ գերմանական կողմը պատրաստ է շարունակել զարգացնել արդյունավետ փոխգործակցությունը:

 

Հանդիպման ավարտին Մաթիաս Քիսլերը ՀՀ ՊՆ Խաղաղապահ ուժերի բրիգադի փոխգնդապետ Խաչատուր Սահակյանին հանձնել է «Բունդեսվերի ծառայությունների համար» մեդալ:

 

Խաչատուր Սահակյանը 2017 թվականին զբաղեցրել է «Վճռական աջակցություն» առաքելության ԳԴՀ հրամանատարության կազմում Քաբուլում առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հրամանատարի պաշտոնը եւ պարգեւատրվել է գերմանական ուժերի հետ արդյունավետ համագործակցության համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին