Հայաստանը մասնակցում է «Որոնում-2018» զորավարժությանը - Mediamax.am

6314 դիտում

Հայաստանը մասնակցում է «Որոնում-2018» զորավարժությանը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Երեւան: Մեդիամաքս: Ղազախստանի զինված ուժերի «Գվարդեյսկի» զորավարժարանում այսօր մեկնարկել է «Որոնում-2018» համատեղ զորավարժությունը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի եւ միջոցների ներգրավմամբ:

ՀՀ ՊՆ-ում նշել են, որ զորավարժությանը մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ԶՈՒ ներկայացուցիչները:

 

Զորավարժությանը ներգրավված են ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ երեք հազար զինվորականներ, ավելի քան 500 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ավիացիոն եւ հետախուզական միջոցներ, անօդաչու թռչող սարքեր:

 

«Որոնում-2018»-ը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 5-ը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին