Հայ-բուլղարական պաշտպանական կապերը սերտանում են - Mediamax.am

1611 դիտում

Հայ-բուլղարական պաշտպանական կապերը սերտանում են


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ-ում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչեւան եւ ռազմական կցորդ Յանչո Կոմիտովն այսօր քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական համագործակցությանն առնչվող հարցեր:

Դավիթ Տոնոյանն ընդգծել է հատկապես ռազմական ոստիկանության, ռազմական կրթության, մարդկային ռեսուրսների կառավարման եւ այլ բնագավառներում փորձի փոխանակման հնարավորությունները:

 

Դեսպանն էլ արտահայտել է համագործակցության զարգացման բուլղարական կողմի պատրաստակամությունը եւ հույս հայտնել, որ դրա արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում:

 

Կողմերը կարեւորել են երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը, ինչպես նաեւ պաշտպանության նախարարների եւ զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի փոխադարձ այցելությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին