Ամփոփվել են ամառային զորակոչի նախնական արդյունքները - Mediamax.am

1721 դիտում

Ամփոփվել են ամառային զորակոչի նախնական արդյունքները


Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր ամփոփվել են 2018թ. ամառային զորակոչի նախնական արդյունքները:

ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը ներկայացրել է իրականացված աշխատանքները, ամառային զորակոչի կազմակերպման եւ անցկացման ընթացքում ի հայտ եկած խնդիրները եւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: 

 

Անդրադարձ է կատարվել տարածքային զինկոմիսարիատների եւ բուժհանձնաժողովների աշխատանքներին, զորակոչիկների բժշկական փորձաքննությունների եւ բուժհետազոտությունների ոլորտում առկա խնդիրներին: Ներկայացվել են համապատասխան առաջարկություններ:

 

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել բարձրաձայնված հարցերի եւ առաջարկների կապակցությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին