Քննարկվել են ԵՄ հետ անվտանգային համագործակցության հեռանկարները - Mediamax.am

5571 դիտում

Քննարկվել են ԵՄ հետ անվտանգային համագործակցության հեռանկարները


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգի հետ քննարկել է անվտանգության եւ պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները:

Մասնավորապես, ինչպես հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից, քննարկվել են ԵՄ ուսումնավարժական ծրագրերում զինվորական անձնակազմ ընդգրկելու եւ ԵՄ խաղաղապահ առաքելություններին մասնակցելու հնարավորությունները: 

 

Դավիթ Տոնոյանը նաեւ ներկայացրել է շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը` նշելով, որ ներկայումս լարվածությունը որոշակիորեն նվազել է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին