Կայացել է հայ-ռուսական համատեղ զորավարժության ակտիվ փուլը` մարտական հրաձգությամբ - Mediamax.am

7753 դիտում

Կայացել է հայ-ռուսական համատեղ զորավարժության ակտիվ փուլը` մարտական հրաձգությամբ


Լուսանկարը` http://www.soldati-russian.ru


Երեւան: Մեդիամաքս: Ալագյազ հրաձգարանում անցկացվել է հայ-ռուսական համատեղ մարտավարական զորավարժությունների ակտիվ փուլը` մարտական հրաձգությամբ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով «Կրասնայա զվեզդա» թերթը, ՀՀ Զինված ուժերի եւ ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները` համալրված BPM-2 հետեւազոր մարտական մեքենաներով եւ T-72B տանկերով` հրետանու եւ ՀՕՊ միջոցների աջակցությամբ, մշակել են փոխգործակցության քայլերը բարդ լեռնային գոտիներում պաշտպանական մարտի վարման պայմաններում:

 

ՀՀ Զինված ուժերը ներկայացնում էին առանձին հետեւակային գնդի հետեւակային գումարտակը, հատուկ ուժերի վաշտը եւ բանակային ավիացիան:

 

Զորավարժություններին մասնակցել են շուրջ 300 հայ զինծառայողներ, 50 միավոր ռազմական տեխնիկա եւ երկու ՄԻ-8 ուղղաթիռներ, իսկ ռուսաստանյան ռազմակայանից` ավելի քան 500 զինծառայողներ եւ շուրջ 200 միավոր ռազմական տեխնիկա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին