Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական երկկողմ համագործակցության լրամշակված պլանը - Mediamax.am

3565 դիտում

Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական երկկողմ համագործակցության լրամշակված պլանը


Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական երկկողմ համագործակցության լրամշակված պլանը
Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական երկկողմ համագործակցության լրամշակված պլանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամլո գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանն ու Ֆրանսիան ստորագրել են 2014թ. պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության լրամշակված պլանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ապրիլի 15-ից 16-ը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության եւ Ֆրանսիայի ԶՈՒ երկկողմ ռազմական համագործակցության վարչության ներկայացուցիչների միջեւ ՀՀ-ում հավատարմագրված Ֆրանսիայի ռազմական կցորդի մասնակցությամբ անցկացվել են երկկողմ պաշտպանական քննարկումներ:

 

Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է քննարկումների համար Երեւանում գտնվող Ֆրանսիայի ՊՆ պատվիրակությանը եւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան, պարոն Անրի Ռենոյին:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանը` մասնավորապես ռազմական կրթության, ռազմական առողջապահության եւ խաղաղապահ գործողությունների բնագավառներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին