Վարչապետը ծանոթացել է «Սպայկա» ընկերության տեխնիկական հնարավորություններին - Mediamax.am

12849 դիտում

Վարչապետը ծանոթացել է «Սպայկա» ընկերության տեխնիկական հնարավորություններին


Լուսանկարը` ՀՀ վարչապետի մամլո գրասենյակ

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է «Սպայկա» միջազգային բեռնափոխադրող ընկերություն, որն «Արարատֆրուտ» ապրանքանիշի ներքո իրականացնում է թարմ մրգի արտահանման ներդրումային ծրագիր, եւ ծանոթացել ընկերության տեխնիկական հնարավորություններին:

Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում, վարչապետն ուսումնասիրել է գյուղմթերքները դեպի Եվրոպա եւ ԱՊՀ երկրներ բեռնափոխադրող բեռնատարների սառեցման, տեղորոշման եւ տեխնիկական այլ համակարգերի աշխատանքին, արտադրական հզորություններին` սառնարանային տնտեսությանը, գյուղատնտեսական մթերքների փաթեթավորման գործընթացին, ինչպես նաեւ հանդիպել է «Սպայկա» ընկերությանը գյուղատնտեսական ապրանքներ մատակարարող ֆերմերներին քննարկել նրանց հուզող խնդիրները:

 

Համակարգի ստեղծման համար ընկերությունն արդեն իսկ ներդրել է ավելի քան $ 45 մլն: «Սպայկա» ընկերությունը հիմնադրվել է 2001 թ-ին: ՀՀ կառավարությունը 2010թ. հուլիսի 1-ի եւ 2011թ. փետրվարի 3-ի որոշումներով «Սպայկա» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում` 300 մլն դրամը գերազանցող արժեքով որոշակի ապրանքների գծով մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել է համապատասխանաբար մինչեւ 2013թ. հուլիսի 1-ը եւ 2014թ. փետրվարի 1-ը։

 

2010-2012թթ. ընկերությունը կիրականացնի շուրջ $ 100 մլն ներդրումային ծրագրեր, որոնց արդյունքում նախատեսվում է ավելի քան 1900 նոր մշտական աշխատատեղերի ստեղծում: 2009թ. ընկերության մշտական աշխատակիցների թիվը 65 էր, իսկ 2011թ-ին կազմակերպությունն ունի արդեն մոտ 450 աշխատակից:

Մեր ընտրանին