2011-ի ընթացքում ՀՀ ֆինանսական օմբուդսմենի միջոցով սպառողներին հատուցվել է 32 մլն դրամ - Mediamax.am

4645 դիտում

2011-ի ընթացքում ՀՀ ֆինանսական օմբուդսմենի միջոցով սպառողներին հատուցվել է 32 մլն դրամ


ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը
ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը

Լուսանկարը` www.banks.am


Երեւան: Մեդիամաքս: 2011-ի ընթացքում ՀՀ ֆինանսական օմբուդսմենի միջոցով սպառողներին հատուցվել է 32 մլն դրամ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտն ուղղված հանրության վստահության ամրապնդմանը եւ ֆինանսական միջնորդության ավելացմանը» երկրորդ տարեկան կոնֆերանսում ասել է ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը:

 

Կոնֆերանսին մասնակցում են ֆինանսական համակարգի սպառողների շահերի պաշտպաններ Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Ֆինլանդիայից, Դանիայից, Ավստրալիայից, Ռուսաստանից եւ ԱՊՀ երկրներից:

 

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ 2 տարի առաջ ստեղծված ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակը միակն է ԱՊՀ տարածքում, որն իրավասու է լուծել բոլոր ֆինանսական կազմակերպությունների դեմ բողոքները, եւ գրասենյակի փորձը հաջողությամբ կարող է կիրառվել այն երկրներում:

 

«Ֆինանսական հաշտարարի գրասենյակին ուղղվող բողոքների թիվը ներկայումս հասել է մոտ 1630-ի, կայացված որոշումների արդյունքում հաճախորդներին տրված հատուցումների ծավալն այս պահի դրությամբ կազմում է 89 մլն դրամ», - ասել է Արթուր Ջավադյանը:

 

ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը նշել է, որ իրեն ուղղվող բողոքների ամենամեծ աճը գրանցվել է 2011թ. երրորդ եռամսյակում: «2011-ի ընթացքում գրասենյակի կողմից քննության առնված գործերի շուրջ 70%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների, ինչի արդյունքում նրանց հատուցվել է մոտ 32 մլն դրամ», - ասել է Փիրուզ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին