MEDIAMAX
Թեմաներ
 
 
 
 
Ամենաընթերցվածը
 
այսօրվա
շաբաթվա
ամսվա
 
 
 

Սերգեյ Կիրիենկոն չի տեսնում հայկական նոր ԱԷԿ-ի կառավարմանը Ռուսաստանի մասնակցության կարիքը

Երեքշաբթի 7 Փետրվար 2012 17:46

 
Երեւան: Մեդիամաքս: "Ռոսատոմ” ատոմային էներգիայի պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն այսօր Երեւանում հայտարարել է, որ "չի տեսնում Ռուսաստանի մասնակցության կարիքը հայկական նոր ԱԷԿ-ի կառավարմանը”:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Սերգեյ Կիրիենկոն տեղեկացրել է, որ այսօր այցելել է Մեծամորի ատոմակայան:

“ԱԷԿ-ի կառավարման հարցում ես կասկածներ չունեմ: Հաշվի առնելով հայ պրոֆեսիոնալ մասնագետների անձնակազմի առկայությունը` նոր ԱԷԿ-ի կառավարմանը Ռուսաստանի մասնակցության կարիք չեմ տեսնում”,- ասել է Ռոսատոմի ղեկավարը:

Սերգեյ Կիրիենկոն տեղեկացրել է, որ նոր ԱԷԿ-ի կառուցման համար արդեն ստեղծվել է “Մեծամոր-Ատոմէներգո” համատեղ ընկերություն, որի բաժնետոմսերի 50%-ը պատկանում է ՀՀ կառավարությանը, մյուս 50%-ը` Ռոսատոմին:

Անդրադառնալով ներդրումներին` Կիրիենկոն նշել է, որ հիմնական ներդրումներն իրականացնելու է հայկական կողմը: “ԱԷԿ-ը կառուցվում է Հայաստանում, եւ դրա նկատմամբ վերահսկողությունը պետք է լինի ՀՀ կառավարության ձեռքում”,- ընդգծել է նա:

Սերգեյ Կիրիենկոն հավելել է, որ ռուսական կողմը պատրաստ է կատարել 20-25% ներդրում եւ ավելին: “Մենք պատրաստ ենք քննարկել մեր ներդրումներն ավելի մեծ ծավալով իրականացնելու հարցը, բայց դա բանակցությունների առարկա է“,- նկատել է Կիրիենկոն:  

Նա տեղեկացրել է, որ կողմերն արդեն պայմանավորվել են այն մասին, որ նոր էներգոբլոկում կտեղադրվեն ջրահեռացման ռուսաստանյան ռեակտորներ, ինչպես նաեւ նոր սերնդի բլոկեր, որոնք անցել են անվտանգության ԵՄ պահանջներին համապատասխան ստուգումներ:

վերադառնալ

Դիտումների քանակը՝  541
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
Հեղինակներ
 
Օրը լուսանկարներում
 
16 Մայիս 2012
Բրյուս Ուիլիսը Կաննի "Moonrise Kingdom" փառատոնում ներկայացրել է "Moonrise Kingdom" ֆիլմը: Բրյուս Ուիլիսը Կաննի "Moonrise Kingdom" փառատոնում ներկայացրել է "Moonrise Kingdom" ֆիլմը:
Երեւանում պարգեւատրել են ԵՊՀ լավագույն ուսանողներին: Երեւանում պարգեւատրել են ԵՊՀ լավագույն ուսանողներին:
Ոստիկանությունը ազատում է Occupy շարժման մասնակիցների «ճամբարը» Ֆրանկֆուրտում տեղակայված Եվրոպական ԿԲ-ի շենքի մոտից: Ոստիկանությունը ազատում է Occupy շարժման մասնակիցների «ճամբարը» Ֆրանկֆուրտում տեղակայված Եվրոպական ԿԲ-ի շենքի մոտից:
 
Design support by StudioOne, Hosted by ADC
© Copyright Mediamax 1999 -2012