92288 դիտում

Կառավարությունը 500 մլն դրամ կտրամադրի արտահանման խթանման համար



Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2013թ. ծրագիրը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ ծրագրի շրջանակներում կառավարությունը առաջին անգամ միջոցներ է տրամադրում արտահանման խթանման նպատակով: Տրամադրվող գումարը կազմում է շուրջ 500 մլն դրամ:

Նախարարի խոսքով, այս տարվա ընթացքում աջակցություն ստանալու համար կարող են դիմել 50-60 ընկերություններ:

Բացի այդ, ձեռնարկատերերին աջակցման նպատակով ստեղծվելու են համապատասխան ենթակառույցներ, մասնավորապես, «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպությունը»:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ կառավարությունը պատրաստ է օժանդակել բոլոր այն ձեռնարկություններին, որոնք ի վիճակի են էապես ավելացնել արտադրանքի ծավալները ու արտահանումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am