Հայկական կողմն ակնկալում է մինչեւ տարեվերջ ավարտել ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները - Mediamax.am

126021 դիտում

Հայկական կողմն ակնկալում է մինչեւ տարեվերջ ավարտել ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները


ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը

Լուսանկարը` mineconomy.am


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 16-17-ին Երեւանում կկայանա Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (DCFTA) ստեղծման վերաբերյալ բանակցությունների հերթական փուլը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

 

«Մի քանի օր անց Երեւանում կկայանա բանակցությունների հերթական փուլը: Հուսով ենք, մինչեւ տարեվերջ կավարտենք բանակցությունները Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (DCFTA) ստեղծման վերաբերյալ կամ մոտ կլինենք դրանց ավարտին»,- ասել է փոխանախարարը: 

 

Նրա խոսքերով, կողմերի միջեւ համաձայնեցվել է բանակցությունների օրակարգի զգալի հատվածը, սակայն կան գլուխներ, որոնք դեռեւս մնում են բանակցային սեղանին: «Հուսով ենք մոտ ապագայում դրանց շուրջ եւս գալ ընդհանուր հայտարարի»,- ասել է Գարեգին Մելքոնյանը:

 

Փոխնախարարի փոխանցմամբ, կողմերը դեռեւս չեն համաձայնեցրել այն ապրանքատեսակների ցանկը, որոնց վրա գործելու է մաքսատուրքի զրոյականացումը:  

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին