Մաքոքագործություն՝ արհեստ, որով ոչ ոք այլեւս չի ուզում զբաղվել - Mediamax.am

exclusive
11995 դիտում

Մաքոքագործություն՝ արհեստ, որով ոչ ոք այլեւս չի ուզում զբաղվել


Մարիամ Սերգոյանը եւ նրա աշխատանքները
Մարիամ Սերգոյանը եւ նրա աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Սերգոյանը եւ նրա աշխատանքները
Մարիամ Սերգոյանը եւ նրա աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Սերգոյանի աշխատանքներից. Մաքոքագործ վզնոց
Մարիամ Սերգոյանի աշխատանքներից. Մաքոքագործ վզնոց

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամի աշխատանքներից. Մաքոքահյուս ժանյակ
Մարիամի աշխատանքներից. Մաքոքահյուս ժանյակ

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Սերգոյանի մաքոքհյուս աշխատանքներից
Մարիամ Սերգոյանի մաքոքհյուս աշխատանքներից

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Սերգոյանը մաքոքով ժանյակ է գործում
Մարիամ Սերգոյանը մաքոքով ժանյակ է գործում

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Սերգոյանի ասեղնագործ եւ մաքոքահյուս աշխատանքները
Մարիամ Սերգոյանի ասեղնագործ եւ մաքոքահյուս աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Մաքոքը, որի միջոցով ստեղծվում են Մարիամի աշխատանքները
Մաքոքը, որի միջոցով ստեղծվում են Մարիամի աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Սերգոյանի ասեղնագործ եւ մաքոքահյուս աշխատանքները
Մարիամ Սերգոյանի ասեղնագործ եւ մաքոքահյուս աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Սերգոյանի ասեղնագործ եւ մաքոքահյուս աշխատանքները
Մարիամ Սերգոյանի ասեղնագործ եւ մաքոքահյուս աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Սերգոյանի ասեղնագործ եւ մաքոքահյուս աշխատանքները
Մարիամ Սերգոյանի ասեղնագործ եւ մաքոքահյուս աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Սերգոյանի ասեղնագործ եւ մաքոքահյուս աշխատանքները
Մարիամ Սերգոյանի ասեղնագործ եւ մաքոքահյուս աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Սերգոյանի ասեղնագործ եւ մաքոքահյուս աշխատանքները
Մարիամ Սերգոյանի ասեղնագործ եւ մաքոքահյուս աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Սերգոյանի ասեղնագործ եւ մաքոքահյուս աշխատանքները
Մարիամ Սերգոյանի ասեղնագործ եւ մաքոքահյուս աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Սերգոյանի ստեղծած մաքոքահյուս զարդերից
Մարիամ Սերգոյանի ստեղծած մաքոքահյուս զարդերից

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարիամ Սերգոյանի ասեղնագործ եւ մաքոքահյուս աշխատանքները
Մարիամ Սերգոյանի ասեղնագործ եւ մաքոքահյուս աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է «Անհետացող արհեստներ» շարքը, որի շրջանակում ներկայացնում  է հայկական ավանդական, անհետացող կամ պարզապես հետաքրքիր ու եզակի արհեստներ եւ այն մարդկանց, ում ջանքերով պահպանվում են դրանք:

 

Վանաձորում բնակվող Մարիամ Սերգոյանի ձեռագործ աշխատանքներն այնքան շատ են ու բարդ, որ դժվար է պատկերացնել, թե դրանք ստեղծվել են մեկ մարդու ձեռքով: Փոքրիկ նավակ հիշեցնող մաքոքի միջոցով Մարիամը տարբեր իրեր է գործում՝ ժանյակներ,  հագուստի մասեր, զարդեր: Թեեւ ամբողջ աշխարհում մաքոքագործությամբ զբաղվում են ու արհեստը կոչում տարբեր  անվանումներով, Հայաստանում մաքոքին տիրապետողները քիչ են. շատերն անգամ չգիտեն այս արհեստի գոյության մասին:

Մարիամ Սերգոյանը եւ նրա աշխատանքները Մարիամ Սերգոյանը եւ նրա աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ասեղնագործության ամենավերջին դասին սովորեցինք մաքոքագործություն՝ ընդամենը մի քանի դասաժամ: 9-10-րդ դասարանում ընդունվել էի Վանաձորի Սողոմոն Աբովյանի անվան թիվ 1 վարժարան՝ արհեստների բաժին: Այնտեղ մենք անցնում էինք ասեղնագործություն: Երբ արդեն պիտի ավարտեինք, մի քանի ժամ տրամադրեցինք մաքոքին: Սովորեցինք ընդամենը գործիքի՝ մաքոքի օգտագործումը, բայց ինչ-որ աշխատանք չենք արել: Այդպես ավարտեցինք 10-րդ դասարանը: Որոշ ժամանակ անցավ, խալի էի գործում: Ձեռքիս հետ անընդհատ մաքոքով մի քիչ գործում էի, հետո սկսեցի ինքս նկարել, որովհետեւ նախշ չունեի: Զարգացրի ու մտածեցի, որ կարելի է գործել վզնոցներ, թեւնոցներ, օղեր ու այդպես տարբեր աշխատանքներ ստեղծեցի: Երբ ցուցահանդեսներին մասնակցելու առաջարկներ ստացա, ավելի շատ սկսեցի գործել: Ակտիվ զբաղվում եմ արդեն մոտ 5-6 տարի:

Մարիամ Սերգոյանը մաքոքով ժանյակ է գործում Մարիամ Սերգոյանը մաքոքով ժանյակ է գործում

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մաքոքագործության հնագույն անվանումը մակուկ է եղել, հայկական մակույկ բառից: Այս անվանումը պահպանվել է մի շարք աղբյուրներում՝ որպես արհեստի հնագույն անվանում: Մաքոքով ամենասկզբում գործել են ձկնորսական ցանցեր, որովհետեւ այն, ինչ կապերով է արվում, չի քանդվում, ամուր է. դրանք մի քիչ մեծ չափի գործեր են եղել: Քանի որ գործիքն էլ, որի միջոցով արվել են այդ աշխատանքները, փոքր նավակի՝ մակույկի նման է եղել, այդ պատճառով էլ կոչվել է մակուկ կամ մաքոք: Գրադարաններում, օրինակ, շատ քիչ նյութեր կան այս արհեստի մասին: Միայն մի տեղ եմ հանդիպել, որ գրված էր՝ մաքոքը հայկական ծագում ունի, չնայած շատերը հիմա պնդում են, որ այն ֆրանսիական է: Եվրոպայում տարածված է այս արհեստի ֆրանսերեն «ֆրիվոլիտե» տարբերակը: Սակայն գաղթի ժամանակ հայ կանայք, որ ցրվել են տարբեր երկրներ՝ Ֆրանսիա, Իտալիա, այդպես են արհեստը տարածել: Մի տեղ էլ կարդացել եմ, որ այդ կանայք, երբ ճամբարներում իրենց շորերը լվացել, փռել են, այդ շորերի վրա մաքոքից գործված փոքր տարրեր են եղել:

Մարիամի աշխատանքներից. Մաքոքահյուս ժանյակ Մարիամի աշխատանքներից. Մաքոքահյուս ժանյակ

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Հիմնական գործքը արվում է ձեռքերի, մատների միջոցով:  Կան աշխատանքներ, որ ասեղով են արվում, օրինակ՝ հելունով, ասեղով արվող գործերը, եւ կան ձեռագործ-ասեղնագործ աշխատանքեր, որ հիմնականում ձեռքերով են արվում. մաքոքը ձեռագործներից է, որ 90 տոկոսով ձեռքով է գործվում: Այն տարբերվում է հելունագործից ու ասեղնագործության տեսակներից: Նրանց դեպքում թելը որ մի քիչ քաշես, կարող է լրիվ գործը քանդվի, չէ՞, սա որ մի տեղից քաշես, մի փոքր տեղ կարող է քանդվի ու վերջ, քանի որ կապերի միջոցով է արվում:

 

Հիմնական հումքը թելն է, որքան բարակ է թելը, այնքան նուրբ է ստացվում ժանյակը, բայց շատ ժամանակ է տանում: Մաքոքով չես կարող այն արագությամբ գործել, ինչ, ասենք, հելունով: Ծախսատար է թե՛ ժամանակի, թե՛ նյութերի առումով: Շատ թել է օգտագործվում, որովհետեւ գործելիս մի հատ միջից է թել գնում, մի հատ՝ վրայից, ստացվում է թելի կրկնակի օգտագործում: Ընդհանրապես, մաքոքով գործելիս թելը պետք է լավ ոլորված ու մշակված լինի: Մաքոքով գործված աշխատանքն ամուր է՝ տարիներով օգտագործես, չի փչանա: Օրինակ, հագուստիդ վրա կարող ես մի փոքրիկ տարր կցել, դրանից շատ շքեղ տեսք կստանա: Ամեն ինչ կարող ես գործել՝ տակդիրներ, սփռոցներ, օղեր, թեւնոցներ, վզնոցներ:

Մարիամ Սերգոյանի մաքոքհյուս աշխատանքներից Մարիամ Սերգոյանի մաքոքհյուս աշխատանքներից

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Այնպիսի աշխատանք չի, որ կարողանաս միանգամից ճիշտն անես: Պետք է ճիշտ կապես, որ կարողանաս թելը միջով քաշես, հանես: Լինում էր, որ սխալ էի անում, քաշում էի, թելը չեր գալիս, կտրում էի, նորից էի գործում: Թելը կպցնելն էլ է դժվար: Հելունով աշխատելիս կարող ես մի մեծ շրջան գործել, իսկ մաքոքի դեպքում թելը հենց պրծավ, նորից պիտի փաթաթես ու նորից էնպես կպցնես, որ չերեւա: Օրինակ, այս աշխատանքի վրա թելը մի քանի անգամ վերջացել է, նորից կպցրել եմ, բայց որ ուզենաս էլ ման գաս, չես գտնի: Մաքոքի վրա թելը կարող է ամենաշատը մի փոքրիկ կծիկ հավաքվել. հո չե՞ս կարող մի հսկա մաքոք սարքես ու գործես:

Մաքոքը, որի միջոցով ստեղծվում են Մարիամի աշխատանքները Մաքոքը, որի միջոցով ստեղծվում են Մարիամի աշխատանքները

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մաքոք ոչ մեկը չի սարքում: Որ մի քիչ մեծ լինի, էլի թելը մի քիչ շատ կարող եմ հավաքել: Այն ժամանակ, որ մենք սովորում էինք, մեր դասարանում մի աղջիկ կար, ում հայրը ամեն մեկիս համար մի մաքոք պատրաստեց: Հիմա նրանց չենք գտնում, որ կարողանա նորից պատրաստել: Չի էլ վաճառվում, որ գնամ, ինչ-որ մի տեղից գնեմ: Երեւանում եմ մի անգամ տեսել, բայց կոշտ, կոպիտ էր, ծայրերը անհարթ էին: Եթե ես բարակ թելով գործեի, գնալ-գալուց ամբողջությամբ կկտրտվեր: Որակը մեծ կապ ունի, օրինակ՝ ծայրերի մասը պիտի կպած լինի, բայց էնպես լինի, որ թելը հարթ գնա-գա, եթե մի քիչ բաց եղավ, գործելուց թելը ինքն իրեն կգնա ու չես կարողանա գործել:

 

Ցավալին այն է, որ մաքոքով քիչ են զբաղվում Հայաստանում: Ես որ չեմ ճանաչում այդպիսիններին, կամ էլ կան, քիչ են: Միայն իմ ուսուցչուհուն գիտեմ, որ տարիներ առաջ փոխանցել է այս արհեստը: Շատերը մտածում են, որ հիմա իմ երեխան գնա, սովորի ասեղնագործություն, ի՞նչ մասնագետ է  դառնալու, ասում են՝ լավ է անգլերեն սովորի կամ ինչ-որ դիզայներական դպրոցներ գնա: Ես չեմ ասում, որ իրենք սխալ են մտածում, գումար աշխատելու խնդիր կա, ի վերջո, բայց գոնե որ մի թեթեւ իմանան, վատ չի լինի: Գոնե դպրոցական ժամեր լինեն, երեխաները ծանոթանան, պարտադիր չի գործել կարողանան: Ծանոթանան գործելու ձեւին, ծագմանն ու նյութերին: Որովհետեւ չեն կարող մի քանի ժամում սովորել, դժվար է: Օրինակ, իմ դպրացական տարիներին 6-րդ, 7-րդ դասարանում ասեղնագործության դասեր կային, որի ընթացքում ժանյակ գործել սովորեցինք:

 

Անգամ թանգարաններում երբեմն տեղյակ չեն մաքոքի մասին: Մի անգամ, երբ գնացել էինք Պատմության թանգարան, այնտեղ դրված էր մաքոքը՝ գործելու այլ պարագաների հետ, եւ ուղղակի նշված էր «գործելու պարագաներ»։ Երբ հարցրինք, թե սա կոնկրետ ինչ գործիք է, աշխատակցուհին չկարողացավ պատասխանել: Բացատրեցինք, իրենց էլ հետաքրքրեց, միասին փնտրեցինք, անգամ պահեստից մի քանի նմուշներ բերեցին, որ տեսնենք՝ կան արդյոք մաքոքով գործած աշխատանքներ, բայց այդպիսի աշխատանքներ չգտանք թանգարանում:

Մարիամ Սերգոյանի աշխատանքներից. Մաքոքագործ վզնոց Մարիամ Սերգոյանի աշխատանքներից. Մաքոքագործ վզնոց

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Այստեղ արվեստի մարդը չունի մեկին, որ կզբաղվի իր գործերով: Վերջերս մեզ մոտ գերմանացի մեկն էր եկել, որ հետաքրքրվում էր այս տիպի աշխատանքներով: Զարմացել էր, թե ինչու մի քանիսը չեն զբաղվում իմ աշխատանքներով՝ մեկը՝ նյութերով, մյուսը՝ պիտակներով, վաճառքով: Ասում եմ, եթե մենք այդքանն անենք, այդքան ծախս անենք, այդ գնով ոչ մեկ մեր գործերը չի գնի. էժան էլ չեն գնում:

 

Օրինակ, մի անգամ Վրաստանում էլ են իմ գործերը ներկայացվել՝ որպես ժառանգաբար փոխանցվող արհեստի նմուշներ, բայց ես, իհարկե, չգնացի, որովհետեւ ճանապարհածախսի մի մասը մենք պիտի հոգայինք. միայն աշխատանքներս տարան: Ստացա երկրորդ մրցանակ, ոչ թե որ իմ գործերը զիջում էին, ուղղակի դրանք փաթեթավորում չունեին, պիտակներ չունեին: Իրենք մեզ տվել էին հատուկ ծրագիր, որ պիտի  փաթեթավորվի, վրան պիտակ լինի, գրված լինի, թե ինչ է, ինչ նյութից է: Քանի որ այլ գործերով էի զբաղված ու ժամանակ չունեի, ոչ մի բան չէի արել, միայն աշխատանքներս էի ուղարկել:

Մարիամ Սերգոյանի ստեղծած մաքոքահյուս զարդերից Մարիամ Սերգոյանի ստեղծած մաքոքահյուս զարդերից

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Մաքոքագործությունն էլ ոչնչացման եզրին է: Պետք է զբաղվել մաքոքագործությամբ նախ նրա համար, որ հայկականը կորչում է: Հիմա գիտեք՝ Թուրքիայում հայկական գորգեր են ներկայացվում, բայց քանի որ արտասահմանում չգիտեն այդ մասին, իրենք ասում են, որ դա թուրքական գորգն է: Շատ հնարավոր է, որ նույն ճակատագրին մաքոքը արժանանա: Այ հենց այդ ձեւով է մեր մշակույթը ոչնչանում:

 

Դեմ չեմ, որ նախ պետք է սա սիրես, որ զբաղվես, բայց ինչպե՞ս է, որ, օրինակ, դպրոցում շախմատը մտցրեցին, երեխաները շախմատ են չէ՞ սովորում: Նույն կերպ գոնե աղջիկները պիտի ծանոթանան ասեղնագործությանը: Ես հույս ունեմ, որ եթե դա իրագործվի, ու դպրոցներում դասաժամեր տրամադրվեն մաքոքագործությանը, երեխաները կսկսեն սիրել այս արհեստը, ու այն մոռացվելու խնդիր այլեւս չի ունենա:

 

Մարգարիտա Ղազարյան

Լուսանկարները՝ Բաբկեն Ղազարյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին