Մեկնարկել է «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը - Mediamax.am

79417 դիտում

Մեկնարկել է «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը


Լուսանկարը` http://www.meghu.am


Երեւան: Մեդիամաքս: «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը:

«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը կանցկացվի հոկտեմբերի 30-ին: Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր հետաքրքրված աշակերտները:

 

Մրցութային փաթեթ-հրավերներն արդեն ուղարկվել են Հայաստանի եւ Արցախի 1224 դպրոցներին: Փաթեթներն ընդգրկում են դպրոցի մասնակցության հայտը, անցկացման մանրամասն կարգը եւայլ անհրաժեշտ նյութեր:

 

Աշակերտների մասնակցության վճարումը կատարելու եւ դպրոցի ցանկում գրանցվելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է, դպրոցի հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 3-ը:

 

Մանրամասների համար այցելեք ՝ www.meghu.am կայքէջը:

 

2009 թ.-ից «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում եւ Արցախում կազմակերպում եւ անցկացնում է «Կենգուրու» եւ «Ռուսական արջուկ» դպրոցական միջազգային մրցույթները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին