Բուհերում նոր զեղչեր են սահմանվել - Mediamax.am

7272 դիտում

Բուհերում նոր զեղչեր են սահմանվել


ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի 10%-ի չափով վճարովի համակարգ ընդունված ուսանողների փոխհատուցումը կկատարվի բուհի միջոցների հաշվին:

Բուհական համակարգում ներդրված այս նորամուծության մասին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել է այսօր՝ բուհերի ռեկտորների հետ գալիք ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների քննարկման ժամանակ:

 

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառավարությունը հաջորդ տարի 2500 ուսանողի համար նախատեսել է բյուջետային միջոցներ, որպեսզի անապահով ընտանիքների համակարգում ընդգրկված եւ միջին որակական գնահատականի (ՄՈԳ) համապատասխան նիշ ունեցող ընտանիքների ուսանողները ստանան 50-100% զեղչ:

 

Անդրադառնալով սահմանապահ համայնքների ուսանողների ուսման վարձի զեղչի եւ անհատական մուծման գրաֆիկի հնարավորության հարցին` Արմեն Աշոտյանն ասել է, որ այս տարի եւս ՀՀ կառավարությունը սահմանամերձ համայնքներում կիրականացնի նպատակային քաղաքականություն:

 

Նախորդ տարի սահմանված 14 սահմանամերձ համայնքների թիվը կընդլայնվի՝ հասնելով 31-ի: Առաջին կուրսում այդ ուսանողների համար ուսման վարձավճարի զեղչը կկազմի 10%, մնացած կուրսերում՝ 20%:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին