ՀՀ միջին կրթական մակարդակը բավական բարձր է, ասել է ԵՄ դեսպանը - Mediamax.am

15652 դիտում

ՀՀ միջին կրթական մակարդակը բավական բարձր է, ասել է ԵՄ դեսպանը


Պյոտր Սվիտալսկին
Պյոտր Սվիտալսկին

Լուսանկարը` EU Delegation


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կրթական համակարգին:

Այս մասին դեսպանը նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ հանդիպմանը:

 

«Հայաստանի կրթական համակարգում ներդրումներ անելը մեծ հեռանկար ունի, այդ մասին են փաստում կրթության համակարգի տարբեր օղակներում իմ հանդիպումները: Ուզում եմ փաստել, որ շատ երկրների համեմատ Հայաստանի միջին կրթական մակարդակը բավականին բարձր է: Ես լիահույս եմ, որ մենք կկարողանանք ուղենշել մեծ հեռանկար ունեցող Հայաստանի կրթական համակարգի այն ոլորտները, որտեղ համագործակցության եզրեր կգտնենք»,- ասել է Պյոտր Սվիտալսկին:

 

Լեւոն Մկրտչյանն էլ նշել է, որ ներկայում նախարարությունում լուրջ գործընթացներ է ընթանում բուհական համակարգի բովանդակության վերափոխման ուղղությամբ, եւ այս առումով նախարարն ակնկալում է Եվրամիության աջակցությունը:

 

Հանդիպմանն անդրադարձ է եղել միջին մասնագիտական համակարգում նախատեսվող «Ավելի լավ որակավորում ավելի լավ աշխատանքի համար» ԵՄ բյուջետային աջակցություն ծրագրին, որն ուղղված է գյուղատնտեսական ուսումնական հաստատությունների զարգացմանն ու հզորացմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին