Հայաստանն ու Վրաստանը կրթական համատեղ ծրագրեր կմշակեն - Mediamax.am

15834 դիտում

Հայաստանն ու Վրաստանը կրթական համատեղ ծրագրեր կմշակեն


Լուսանկարը` http://www.mes.gov.ge/


Երեւան: Մեդիամաքս:Հայաստանն ու Վրաստանը կակտիվացնեն ընդհանուր կրթական տարածքի գործունեությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

Համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել Թբիլիսիում Հայաստանի եւ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարներ Լեւոն Մկրտչյանի եւ Ալեքսանդր Ջեջելավայի հանդիպմանը:

 

ՀՀ ԿԳՆ-ում նշել են, որ հանդիպման արդյունքում ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ հետեւյալ ուղղություններով՝ բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտներում համատեղ գիտակրթական նախագծերի իրականացում, հանրակրթական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտներում կոնկրետ ծրագրերի իրագործում:

 

Մասնավորապես, համաձայնություն է ձեռք բերվել, որ Վրաստանում գործող հայկական դպրոցների համար դասագրքերի հայերեն թարգմանությունը, մեթոդական աշխատանքները եւ վերապատրաստման հետ առնչվող գործընթացները կիրականացվեն Հայաստանի մասնագետների գործուն մասնակցությամբ: 

 

Լեւոն Մկրտչյանն այցելել է Վրաստանի կրթության որակի ազգային կենտրոն, ինչպես նաեւ Վրաստանի տեխնիկական համալսարան: Քննարկվել են Հայաստանի տեխնիկական եւ ինժեներական բուհերի հետ համագործակցության հնարավորությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին