«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը եւ ԵՊՀ ՈւԳԸ-ն հուշագիր են ստորագրել - Mediamax.am

9649 դիտում

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը եւ ԵՊՀ ՈւԳԸ-ն հուշագիր են ստորագրել


Լուսանկարը` Երեւանի պետական համալսարան


Երեւան: Մեդիամաքս: «Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia) կրթական հիմնադրամը եւ Երեւանի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։

Հուշագրով նախատեսվում է ծրագրերի կազմակերպմանն ու զարգացմանը ուղղված փոխաջակցություն, արդի տեխնոլոգիաների եւ մեթոդների ներդրում մասնագետների պատրաստման համար։

 

«Այս հուշագրի ստորագրումը մեզ թույլ կտա համատեղ աշխատել ընդհանուր նպատակներին հասնելու ճանապարհին՝ համագործակցելով ծրագրերի իրականացման, տեղեկատվության տարածման, ուսուցողական դասընթացների եւ վերապատրաստումների կազմակերպման ոլորտներում» - ասել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հավագաքրման եւ ընտրության տնօրեն Թենի Ավակյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին