Դպրոցներում կուսանեն ֆինանսներ եւ տնտեսագիտություն - Mediamax.am

10376 դիտում

Դպրոցներում կուսանեն ֆինանսներ եւ տնտեսագիտություն


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կրթության եւ գիտության նախարարի ուշադրությունը հրավիրել է դպրոցներում ֆինանսական եւ տնտեսագիտական որակյալ կրթության ապահովման կարեւորության վրա:

«Հանձնարարում եմ երեքշաբաթյա ժամկետում կառավարությանը ներկայացնել հանրակրթական դպրոցում ֆինանսական եւ տնտեսագիտական կրթության ապահովմանն ուղղված քայլերի ժամանակացույցը՝ նոր ուսումնական տարվանից ծրագիրը սկսելու պարտադիր պայմանով»,- ասել է վարչապետը:

 

Վարչապետը հանձնարարել է նաեւ ներկայացնել էլեկտրոնային կրթության մասսայական կիրառումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաեւ մեթոդաբանության մշակման ու վերահսկման մեխանիզմները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին