Լեւոն Մկրտչյանը խոսել է միջնակարգ կրթության խնդիրների մասին - Mediamax.am

6226 դիտում

Լեւոն Մկրտչյանը խոսել է միջնակարգ կրթության խնդիրների մասին


Լեւոն Մկրտչյանը
Լեւոն Մկրտչյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ասել է, որ անկախությունից ի վեր Հայաստանի կրթական համակարգում կարեւորագույն ձեռքբերումն այն է եղել, որ «մեզ հաջողվել է կրթական ժամացույցը պահել անթերի»:

Այս մասին նա ասել է 2016 թվականն ամփոփող մամուլի ասուլիսում:

 

«Կրթական համակարգի ցանկացած փոքրիկ դետալ աշխատում է, մենք ունենք գործող համակարգ` մանկապարտեզից մինչեւ բուհ: Հանրակրթության ոլորտում ունենք բարձունքներ, որոնք պետք է ոչ թե էլիտարացնեն կրթությունը, այլ շոգեքարշ դառնան եւ իրենց հետեւից տանեն»,- ասել է Լեւոն Մկրտչյանը:

 

Նախարարը նշել է, որ անցնող տարվա ընթացքում «փորձել ենք հնարավորինս լուծել ավագ դպրոցի հիմնախնդիրները՝ բեռնաթափելով 12-րդ դասարանը եւ որակապես նոր ձեւաչափ տալ չափորոշիչներին եւ առարկայական տրամաբանությանը»:

 

Խոսելով հանրակրթության ոլորտում առկա խնդիրների մասին, Լեւոն Մկրտչյանը առանձնացրել է դպրոցներում երեխաների գերծանրաբեռնվածությունը:

 

«Դպրոցների կառավարման, ուսուցիչների որակի խնդիր եւս կա: Պետք է դպրոցների խորհուրդներն իսկապես լիարժեք աշխատեն, եւ տնօրեն ընտրվեն արժանի մարդիկ:

Պետք է զարգացման ծրագրերով զբաղվենք: Դասագրքերի հիմնախնդիր եւս կա՝ դասագիրք գրելու մշակույթ չունենք»,- նշել է նախարարը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին